Մեդւեդեւը կոչ է արել Մակրոնին շտապ հեռանալ Ֆրանսիայից
«ԱԼԻՔ» – ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդւեդեւը հումորային գրառմամբ նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը շտապ պէտք է լքի երկիրը, քանի որ ֆրանսիացի իրաւապահների կողմից Telegram-ի հիմնադիր Պաուէլ Դուրովին ձերբակալելուց յետոյ նրա յետեւից կը գայ գործարարի հետեւորդների բանակը։
«Մակրոն, հեռացիր Ֆրանսիայից, հիմա քեզ մօտ է գալիս Դուրովի բանակը»,- գրել է Մեդւեդեւը X-ի իր էջում։
Աւելի վաղ Մեդւեդեւը Telegram-ի իր ալիքում ներկայացրել է Telegram ալիքի հիմնադիր Պաուէլ Դուրովի հետ իր զրոյցի յիշողութիւնները:
Ըստ նրա՝ ժամանակին ինքը Դուրովին հարցրել է, թէ ինչու չի ցանկանում համագործակցել ծանր յանցագործութիւններով զբաղւող իրաւապահ մարմինների հետ։
««Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,- յայտարարեց նա։ «Այդ դէպքում ցանկացած երկրում լուրջ խնդիրներ կը լինեն»,- ասացի նրան։
«Նա համարեց, որ իր ամենամեծ խնդիրները Ռուսաստանում են, եւ մեկնեց, յետոյ նաեւ այլ երկրներում քաղաքացիութիւն/բնակութեան թոյլտւութիւն ստացաւ։ Ուզում էր հանճարեղ «աշխարհի մարդ» լինել, որը հիանալի ապրում է առանց հայրենիքի։ Ubi bene ibi patria!»,- գրել է Մեդւեդեւը։
Նրա կարծիքով՝ ռուսաստանցի գործարարը սխալ էր հաշւարկել։
«Ներկայիս մեր բոլոր ընդհանուր թշնամիների համար նա ռուս է, հետեւաբար անկանխատեսելի եւ վտանգաւոր: Ուրիշ արիւն ունի։ Հաստատ Մասկը կամ Ցուկերբերգ չէ (որն, ի դէպ, ակտիւօրէն համագործակցում է ՀԴԲ-ի հետ)։ Դուրովը վերջապէս պէտք է հասկանայ, որ Հայրենիքը, ինչպէս եւ ժամանակները, չեն ընտրում…»,- յաւելել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահը։