ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանն անցանկալի անձ է յայտարարել ԵԽԽՎ-ում իր պատւիրակութեան լիազօրութիւնները չվաւերացնելուն կողմնակից պատգամաւորներին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի իշխանութիւնները անցանկալի անձ են յայտարարել Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր պատգամաւորներին, ովքեր կողմ են քւէարկել այդ կառոյցում իր պատւիրակութեան լիազօրութիւնները չվաւերացնելու որոշմանը։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը։

Գերատեսչութեան խօսնակը յայտարարել է, որ այդ ցուցակում յայտնւած անձանց՝ Ադրբեջան այցելելու յայտը կը մերժւի մինչեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութեան լիազօրութիւնների վերականգնումը:

Յունւարի 24-ին ադրբեջանական պատւիրակութիւնը դադարեցրեց աշխատանքը ԵԽԽՎ-ում։

Այս որոշումն ընդունւել է այն ֆոնին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշւել է չվաւերացնել ադրբեջանական պատւիրակութեան լիազօրութիւնները։

Դրա պատճառ էր նշւել, որ Ադրբեջանը ԵԽԽՎ ներկայացուցիչներին չի հրաւիրել դիտորդական առաքելութիւն իրականացնելու փետրւարի 7-ին երկրում կայացած արտահերթ նախագահական ընտրութիւններում։ Բացի այդ, Բաքուն մեղադրւում էր ընդդիմութեանը հալածելու եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքները ոտնահարելու մէջ։

Related Articles

Back to top button