Միջազգային

Պաուէլ Դուրովը կը կանգնի Ֆրանսիայի դատարանի առաջ

«ԱԼԻՔ» – Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պաուէլ Դուրովը կը ներկայանայ դատարան՝ Փարիզի օդանաւակայանում իր յայտնի հաղորդագրութիւնների յաւելւածի հետ կապւած իրաւախախտումների համար ձերբակալւելուց յետոյ,- յայտնում է Agence France-Presse՝ վկայակոչելով աղբիւրներին։

Յիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պաուէլ Դուրովը նախօրէին ձերբակալւել է Փարիզի Լէ Բուրժէ արւարձանի օդանաւակայանից բերման ենթարկւելուց յետոյ։

Դուրովը մասնաւոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքւից: Աւելի ուշ յայտնի է դարձել, որ ձեռնարկատէրը կալանաւորւել է։

Ֆրանսիական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիութիւն ունի, եղել է երկրում հետախուզւողների ցուցակում։ Նախաքննութեան հիման վրայ համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դէմ ուղղւած յանցագործութիւնների դէմ պայքարի վարչութիւնը։

Ֆրանսիական OFMIN գործակալութիւնը, որը զբաղւում է անչափահասների նկատմամբ բռնութեան կանխմամբ, Դուրովին ձերբակալելու օրդեր է տւել նախնական հետաքննութեան շրջանակում, որը վերաբերում է խարդախութեան, թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան, կիբերյարձակման, կազմակերպւած յանցաւորութեան եւ ահաբեկչական քարոզչութեան  ենթադրեալ յանցագործութիւններին,- յայտնել է աղբիւրներից մէկը։

Դուրովը մեղադրւում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել յանցաւոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։

«Բաւական է, որ Telegram-ն անպատիժ մնայ»,- ասել է քննիչներից մէկը, որը զարմացել է, որ Դուրովը եկել է Փարիզ՝ իմանալով, որ հետախուզման մէջ է։

Related Articles

Back to top button