ԻրանՄիջազգային

Պանթուրքիսմն իր նկրտումները թաքցնելու պատճառ չունի

«ԱԼԻՔ» – Բաքւի քարոզչամեքենան գործի անցնելով՝ Շուշի-Ստեփանակերտ երկաթուղու կառուցման մասին մի հոլովակ է հրապարակել, որտեղ ցուցադրւած են նաեւ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի աւարտի մասին Բաքւի պատրանքները գծելով միջանցքի գիծը, որը Բաքուն կապում է Նախիջեւանին՝ կտրելով Իրան-Հայաստան սահմանը։

Բաքւի քարոզչամեքենայի հերթական սադրիչ այս հրապարակումն առանց արձագանգի չեն թողել սոցիալական ցանցերում, որտեղ մեծ գումարներ է ծախսում Ալիեւի յանցախումբը հանրութեան կարծիք ձեւաւորելու գործում: Նա խաղաքարտերը բացելով, որ ինքը խաղաղութեան ու կայունութեան յետեւից չէ Կովկասի հետագայ զարգացումներում,- նշւած է X-հարթակում ձեռքից ձեռք փոխանցելով տարածւած գրառման մէջ:

Պանթուրքիստական հակումներով էջերում եւս տեղադրւած է նոյն հոլովակը, որն ուղեկցւում է լատիներէն A տառի թարսւած հեշթեգով:

Ուշագրաւ նմանութեան, կամ համադրած քայլերի մասին է ակնարկել նաեւ դոկտ. Մովահեդեանն իր հրապարակած թւիթով, որտեղ նա յիշեցնելով Բաքւի խորհրդարանը տւած հաւանութեան մասին, նշել է, որ հէնց նոյն տեսահոլովակի հրապարակման օրը նրանց Միլլի Մեջլիսը ընդունել է յայտարարութիւն՝ «Արեւմտեան Ադրբեջան» ձեւակերպումը Հայաստանի փոխարէն, եւ իր «պատմական հայրենիք» վերադառնալու անհրաժեշտութեան մասին: «Հարցն բարձրացւել էր խորհրդարանի հրապարակային նիստում»,-յաւելել է Մովահեդեանը։

«Այն բանից յետոյ, երբ Բաքւի Հանրապետութիւնը Արաքսի հարաւն անւանեց «Հարաւային Ադրբեջան», դժւար չէր պատկերացնելը, որ Հայաստանը նոյնպէս անւանի «Արեւմտեան Ադրբեջան», -նշւած է Մովահեդեանի գրառման մէջ։

Պանթուրքիստական գործակալական ցանցերը ընդլայնելով ազդեցութեան դաշտը, փորձում են նոր տարածքներ դուրս գալով խմբագրել տեղացիների ինքնութիւնը, միաժամանակ տարածւել որպէս թուրքական աշխարհագրութեան սահմանների հաստատման եւ երեւակման նախագծի իրականացմամբ: Նոյն կապակցութեամբ X-հարթակում «Անտի-պանթուրքիսմ» անունը կրող օգտատէրը տեղեկացրել է Աֆղանստանի պարսկախօս շրջանի Բալխ համալսարանում թուրքերէն լեզւի եւ գրականութեան բաժնի բացման մասին։

Գրառման մէջ նշւած է. «Մուլանա Ջալալէդդին Բալխիի հայրենի քաղաքում պարսկերէնն արգելւել է թալիբների կողմից, սակայն նախապատրաստւում են թուրքերէնը քարոզելու իրանական բուն մշակոյթի գլխին:

Օգտատէրն այս բոլոր փաստերի մասին «Ռաշթու» անելով (շղթայաբար հրապարակելով) նշել է, որ Թուրքիան թալիբների աջակցութեամբ շարունակում է դաւեր նիւթել պարսկերէնի թուլացման նպատակով, եւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իրանի ազդեցութեան ներուժի թուլացման հեռանկարներով:

Առնչւող Յօդւածներ

Back to top button