Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները չեն մոռացւի, նոյնիսկ նրա ոչնչացումից յետոյ»
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին X-ի իր միկրոբլոգում եբրայերէն լեզւով հրապարակւած գրառման մէջ շեշտել է, որ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները չեն մոռացւի, նոյնիսկ նրա ոչնչացումից յետոյ:
X-ում Khamenei.ir էջը յունւարի 20-ի երեկոյեան եբրայերէն լեզւով հրապարակել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի արտայայտութիւններից մէկը, որում ասւում է. «Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները չեն մոռացւի, նոյնիսկ այն բանից յետոյ, երբ այս կործանւի եւ վերանայ աշխարհի երեսից: Գրքերում կը գրեն այդ յանցագործութիւնների եւ հազարաւոր երեխաների ու կանանց սպանդի մասին»:
Յիշեցնենք, որ «Ալ Աքսայի փոթորիկ» գործողութեան սկզբից ի վեր, սա արդէն չորրորդ անգամն է, երբ X-ում Khamenei.ir էջը հրապարակում է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերը՝ եբրայերէնով: