Իրան
Իրանն ուղեծիր է արձակել սեփական արտադրութեան «Սորայա» արբանեակը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 20-ին Իրանը ցածր երկրամերձ ուղեծիր է արձակել սեփական արտադրութեան «Սորայա» արբանեակը:
Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) օդատիեզերական ուժերը յաջողութեամբ արձակել են «Սորայա»-ն Երկրից 750 կիլոմետր բարձրութեան վրայ 11 րոպէի ընթացքում։
Հետազօտական արբանեակը, որը պատրաստել է Իրանի տիեզերական գործակալութիւնը, արձակւել է «Ղաէմ-100» կրիչ հրթիռի օգնութեամբ։
«Ղաէմ-100»-ը եռաստիճան կրիչ հրթիռ է, որն աշխատում է պինդ վառելիքով եւ ստեղծւել է ԻՅՊԿ աերոտիեզերական ուժերի կողմից։