ԻրանՄիջազգային

Իրանում պանթուրքիստ գործակալների վոհմակ է ձերբակալւել

«ԱԼԻՔ» – «Թասնիմ» լրատւական գործակալութեան համաձայն՝ Բաքւի համար լրտեսութեան, ինչպէս նաեւ ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով գործակալական ցանց է բացայայտւել եւ ձերբակալւել են մի քանի կասկածեալներ:

Գործի կապակցութեամբ չի ուշացել անջատողական հակումներով կայքերից մէկի խմբագրի հակազդեցութիւնը, ով իր վարած կայքում հրապարակելով ձերբակալւածներից մի քանիսի լուսանկարները պնդել է, որ ձերբակալւածներն իրականում այն անձինք են, ովքեր վերջերս յայտնւել էին «Թասնիմ»-ի ուշադրութեան կենտրոնում:

Ձերբակալութիւնների մասին հրապարակւած տեղեկութիւններում չի խօսւել այն մասին, թէ տւեալ անձինք ունե՞ն Իրանի քաղաքացիութիւն, թէ՞ օտարերկրեայ քաղաքացիութեան տէր անձինք են։

Դէպքի առնչութեամբ քննարկումներ են ծաւալւել նաեւ փորձագիտական շրջանակներում: Տելեգրամեան ալիքներից մէկում նշւած է, որ անջատողական այդ տարրի հրապարակումն ինքնին խոստովանութիւն էր առ այն, որ ազգայնական տարրերն առաջնորդւում են Բաքւի ռեժիմի հետախուզական համակարգի կողմից, քանի որ այդ մասին բարձրաձայնումները առաջինը կատարւել են հէնց Բաքւի պետական մարմինների ու նրանց խօսնակ հանդիսացող հեռուստաալիքի կողմից:

Ձերբակալւած անձանց անունները հրապարակելով, տելեգրամեան ալիքներում նշւած է, որ Ալիեւի ռեժիմի կողմից առաջադրանքներ ստացող Մոհամմադով անունով անձնաւորութիւնը, ով նաեւ հակաիրանական լրատւամիջոցի խմբագիրն է, Իրանում Բաքւի գործակալական ցանցի ձերբակալւած լրտեսների մասին աղմկելով յաւելել է նաեւ, որ իրենց չի յաջողւել տեղեկութիւն ստանալ «գերի» ընկած իրենց ընկերների մասին։ «Տասը ակտիւիստ անհետ կորել է»,- գրել է նա: Նա շարունակութեան մէջ նշել է, որ ում որ զանգում է եւ անպատասխան է մնում նրա զանգը, ենթադրաբար՝ քանի նրա հեռախօսին զանգ չի գնում, ապա նա նոյնպէս ձերբակալւածների շարքում է»,- շշմեցնող տրամաբանութեամբ նշել է իրեն այսպէս կոչւած «Հարաւային Ադրբեջանի» ազգային ակտիւիստ կոչած թուրքախօս գործակալ Սուրգուն Գունեշը:

Գործակալը յաւելել է, որ հաւանաբար այս ձերբակալութիւններն ի պատասխան՝ Բաքւում ձերբակալւած իրանցի «լրտեսների» լինեն:

 Նոյն կապակցութեամբ, դոկտ. Էհսան Մովահեդեանը նախօրօք արձանագրել էր, որ Բաքւի ռեժիմը հազարաւոր մարդկանց է ձերբակալել կրօնական մօտեցումների, կամ Իրանի հետ բարեկամութեան կոչերով հանդէս գալու յանցանքով, եւ փորձում է ստիպել նրանց ցուցմունք տալ Իրանի դէմ, կամ թմրանիւթերի առեւտրով զբաղւելու վարկածի եւ Իրանի հետ կապերի մասին կեղծ խոստովանութիւններ անել:

Նոյն կապակցութեամբ Բաքւի պետական հեռուստաալիքը գիտակցելով ձերբակալւածների դէմ բացւած գործի ու յանցանքի ծանրութիւնը, նոյն կեղծ երկրի դիւանագիտական ​​ապարատի փոխարէն յայտարարութիւն է տարածել պնդելով, որ ձերբակալւածները որեւէ կապ չունեն Բաքւի հետ:

Չնայած յայտարարութեան վերջում այս հեռուստաալիքի հաղորդավարը, ով նոյնպէս Իրանից վտարւած պանթուրքիստ է, առաջ ընկնելով եւ արդարացում փնտրելով իր բացայայտւած «վոհմակակիցների» համար, նշել է. «Այս ձերբակալութիւնները պայմանաւորւած են Իրանում սպասւող ընտրութիւնների, ինչպէս նաեւ Ուրմիա լճի ցամաքելու հետ կապւած բողոքի ակցիաներով»։

Related Articles

Back to top button