ՄիջազգայինՔաղաքական

Տուսկ. «Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների վերաբերեալ ԱՄՆ-Եւրոպա փաստաթղթերի ստորագրումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում առաջիկայ օրերին»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների վերաբերեալ ԱՄՆ-Եւրոպա փաստաթղթերի ստորագրումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում առաջիկայ օրերին: Այս մասին ըստ News.am-ի՝ լրագրողներին յայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, երբ նա մեկնում էր Փարիզ՝ «Կամաւորների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար։

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին Փարիզում տեղի է ունեցել «Կամաւորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յատուկ դեսպանորդ Սթիւ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։

Related Articles

Back to top button