«Թեւանիկ»-ը շարունակում է Ամանորին ուրախացնել արցախցի փոքրիկներին

Արցախում 2014 թւականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թեւանիկ» բարեգործական կազմակերպութիւնը շարունակում է լինել տեղահանւած, պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին։
Կազմակերպութեան պատասխանատու Իւետ Դանիէլեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է Ամանորին՝ արցախցի փոքրիկներին ուրախացնելու հերթական նախաձեռնութեան մասին։
«Ամէն տարւայ նման «Թեւանիկ»-ը շարունակում է Ամանորին նւէրներ մատուցել այս անգամ Սիւնիքի սահմանամերձ համայնքներում հաստատւած արցախցի բալիկներին։ Այս տարի մօտ 300 քաղցրաւենիքներով կապոցներ ենք պատրաստել «Թեւանիկ»-ի խմբով միասին։
Կապոցներից 50-ը Արցախի ղեկավարութեան միջոցով՝ փոխանցել ենք վառելիքի պայթիւնի հետեւանքով զոհւած մեր հայրենակիցների զաւակներին։
250 հատ ուղարկել ենք Սիւնիքի շրջան, որը բաժանւել է Սիւնիքում՝ Քարահունջի Հարճիս գիւղի, Գորիսի մէկ մանկապարտէզների, Կոռնիձորի, ինչպէս նաեւ Սիսիանի եւ Կապանի շրջաններում հաստատւած արցախցի անապահով ընտանիքների փոքրիկներին։
Նաեւ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան ուղարկած 40 կապոցները յանձնել ենք Վայքի շրջանում եւ տարբեր համայնքներում բնակւող անապահով ընտանիքների։ Սա նւազագոյնն է, որ կարողանում ենք անել մեր խմբով՝ ամէն տարի ուրախութիւն պարգեւելով մեր փոքրիկներին»,- նշել է խմբի ղեկավար Իւետ Դանիէլեանը, խոստանալով, որ «Թեւանիկ»-ը շարունակելու է լինել արցախցիների կողքին։
Aparaj.am







