ՄիջազգայինՔաղաքական

Բունդեսթագի նախկին պատգամաւորները կը կանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով

«ԱԼԻՔ» – Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամաւորները՝ ընդդիմադիր «Քրիստոնէադեմոկրատական ​​միութիւն/Քրիստոնէասոցիալական միութիւն» դաշինքից, կը ներկայանան Միւնխէնի Բարձրագոյն շրջանային դատարան՝ այսպէս կոչւած «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերութեան մեղադրանքով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Ադրբեջանական գործով» մեղադրեալներն են քաղաքական գործիչներ Ակսէլ Ֆիշէրը եւ Էդուարդ Լինտնէրը։ Առաջինը մեղադրւում է կաշառք ստանալու, երկրորդը՝ պաշտօնեաներին կաշառելու համար՝ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրայ ազդելու նպատակով։ Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղքը։

Հետաքննութեան տւեալներով՝ 2010 թւականից ԵԽԽՎ-ում աշխատող Լինտնէրը 2016 թւականին 19 կեղծ ընկերութիւնների միջոցով ստացել է մի քանի միլիոն եւրօ։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է միւս պատգամաւորներին, որոնք պէտք է ազդէին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրայ, կարծում են քննիչները։

Ֆիշէրը, որը նոյնպէս 2010 թւականից աշխատում էր ԵԽԽՎ-ում, Ադրբեջանին ձեռնտու ելոյթներ է ունեցել եւ գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Դրա համար նա 21.800 եւրօ կաշառք է ստացել:

Էդուարդ Լինտնէրը DPA գործակալութեանը տւած մեկնաբանութիւնում կաշառակերութեան վերաբերեալ մեղադրանքը որակել է «լիակատար անհեթեթութիւն»։ Լինտնէրի խօսքով՝ պատգամաւորական ժամկէտն աւարտելուց յետոյ նա աշխատել է որպէս լոբբիստ, որպէսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչւի որպէս Ադրբեջանի տարածք, ինչը «ճշմարիտ է միջազգային իրաւունքի տեսանկիւնից»։ Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերութիւններին, սակայն, ըստ Լինտնէրի՝ ինքը գումարը չի փոխանցել այլ պատգամաւորների։

Աքսէլ Ֆիշէրը DPA-ի հետ զրոյցում ասել է , որ իրեն առաջադրւած մեղադրանքները «ճիշտ չեն»:

Related Articles

Back to top button