ՄիջազգայինՔաղաքական

Բայդէնի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարւածների համար ATACMS-ի կիրառման տեղեկութիւնը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջին անգամ պաշտօնապէս հաստատել է, որ Ուկրաինային թոյլ է տւել օգտագործել ամերիկեան ATACMS մարտավարական հրթիռները Ռուսաստանի տարածքի վրայ յարձակումների համար։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Դրա մասին նոյեմբերի 25-ին անցկացւած ճեպազրոյցում յայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցութիւնների համակարգող Ջոն Քիրբին։

«Հէնց այս պահին նրանք [ուկրաինացիները] կարող են հրատապ անհրաժեշտութեան դէպքում՝ ինքնապաշտպանութեան նպատակներով ATACMS կիրառել։ Եւ հէնց այս պահին դա տեղի է ունենում Կուրսկի մարզում եւ նրա շրջակայքում»,-ըստ «Ամերիկայի ձայնի» նշել է Քիրբին:

Related Articles

Back to top button