Ի պատասխան ՌԴ-ին հարւածելու ՆԱՏՕ-ի կոմիտէի ղեկավարի խօսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է յիշեցրել

«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ հարւածներ հասցնելու մասին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտէի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի յայտարարութիւնը։ Հաղորդում է Panorama.am-ը:
«Կարելի է ենթադրել, որ նրանք չեն աւարտել ՌԴ-ի թարմացւած միջուկային դոկտրինի ընթերցումը»,- ասել է նա:
Երկուշաբթի Բաուերը յայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն փոխում է իր տեսակէտը այն սկսզբունքի վերաբերեալ, որ դաշինքը միայն պաշտպանական է, որի անդամները «նստելու են եւ սպասեն, մինչեւ իրենց վրայ յարձակւեն»: Նա պնդել է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի դէպքում դաշինքի երկրները պէտք է առաջինը բարձր ճշգրտութեան համակցւած հարւածների հասցնեն նրա տարածքին։
Նոյեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականութեան դոկտրինը։ Դրանում, մասնաւորապէս, թւարկում են այն պայմանները, որոնց դէպքում Ռուսաստանը կարող է միջուկային զէնք կիրառել.
«Ի պատասխան իր, կամ դաշնակիցների դէմ միջուկային կամ զանգւածային ոչնչացման այլ զէնքի կիրառման դէպքում…»։