Իրան

Իրանի պաշտպանութեան նախարար. «ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի որեւէ ռազմավարական սխալ եւ արկածախնդրութիւն, տարածաշրջանում աւելի է սրելու իրավիճակը»

«ԱԼԻՔ» – Սիրիայի Արաբական Հանրապետութեան պաշտպանութեան նախարարը, Թեհրանում, Պաշտպանութեան նախարարութեան յարկի տակ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտպանութեան նախարար գեներալ Աշթիանիի հետ:

«Միզան» լրատւական գործակալութեան համաձայն՝ գեներալ Աշթիանին անդրադառնալով Իրանի նախագահ այաթ. Ռէյիսիի ժամանակին Սիրիա կատարած այցին, Սիրիայի վարչապետի Թեհրան կատարած այցին եւ տնտեսական համագործակցութիւնների գերագոյն յանձնախմբի 15-րդ նիստին, ասել է. «Տարածաշրջանային իրադարձութիւններից եւ երկու երկրների յարաբերութիւնների կարեւորութիւնից ելնելով անհրաժեշտ է երկու կողմերի յարատեւ խորհրդակցութիւնները»:

Գեներալ Աշթիանին նշելով, որ սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում լարւածութիւնը սաստկացնելով եւ հասարակական կարծիքը դէպի այս լարւածութիւնները շեղելով, Գազայում շարունակում է իր ոճրագործութիւնները, յստակեցրել է. «ՄԱԿ-ը եւ Անվտանգութեան խորհուրդը չեն կարողացել լաւապէս իրականացնել իրենց միջազգային պարտաւորութիւնները, սիոնիստական ռեժիմի պատերազմական ոճրագործութիւնների եւ ցեղասպանութեան նկատմամբ, սակայն անտարակոյս սիոնիստական ռեժիմը եւս Գազայում իր նպատակներից ոչ մէկին չի հասնելու»: Նա նաեւ դատապարտել է սիոնիստական ռեժիմի օդային յարձակումները եւ Սիրիայի տարածքային ամբողջականութեան խախտումը: Գեներալը անդրադարձել է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական անօրինական ներկայութեանը, եւ ընդգծել է. «Սիրիայում ԱՄՆ-ի ներկայութիւնը համարւում է օկուպացիա, անօրինական, անտրամաբանական եւ բացայայտօրէն խախտում է նորմերը, միջազգային իրաւունքի հիմնական սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը»: Իրանի պաշտպանութեան նախարարը ընդգծել է, որ Իրանի Պաշտպանութեան նախարարութիւնը հէնց այնպէս, որ ահաբեկչութեան դէմ պայքարի ժամանակաշրջանում կանգնեց Սիրիայի կողքին, այսօր եւս պատրաստակամ է իր համակ կարողականութեամբ Սիրիայի կառավարութեան կողքին զարգացնել Սիրիայի պաշտպանական ու զսպող կարողութիւնը»: Իրանի պաշտպանութեան նախարարը ընդգծել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան ընթացքում ԱՄՆ-ը մեծ քանակութեամբ զէնք ու զինամթերք ուղարկելով սիոնիստական ռեժիմի համար պատճառ է հանդիսացել Պաղեստինի ժողովրդի առաւել սպանութեան, եւ նշել է. «ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի որեւէ ռազմավարական սխալ եւ արկածախնդրութիւն, տարածաշրջանում աւելի է սրելու իրավիճակը»:

Հանդիպման ընթացքում Սիրիայի պաշտպանութեան նախարար գեներալ Ալի Մահմուդ Աբբասը ընդգծել է. «Դիմադրութիւնը, դիմակայութիւնը, պաշտպանական կարողականութեան զարգացումը եւ երկկողմ համագործակցութիւնների ամրապնդումը, լաւագոյն ճանապարհն է թշնամիներին դիմակայելու առումով, որը պահանջում է երկու եղբայր երկրների կրկնակի համագործակցութիւնը թշնամիների դիմաց»:

Related Articles

Back to top button