Իրան

«Իրանում կասկածում են, որ Բաքւի օկուպացրած Կովսականում իսրայէլական հետախուզութիւնն է աշխատում». Վարդան Ոսկանեան

Իրանում կասկածում են, որ Բաքւի օկուպացրած Կովսականում իսրայէլական հետախուզութիւնն է աշխատում:

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը․

«ԻՀՊԿ-ին առնւող տելեգրամեան ալիքները Իրանի պոտենցիալ թիրախ են դիտարկում Կովսականը։ Եթէ Իրանը Ադրբեջանի տարածքում որեւէ ենթակառուցւածք խոցի, դա մեզ համար հնարաւորութիւն է։ Սակայն այս սցենարը քիչ հաւանական եմ համարում, քանի որ այդ դէպքում Իրանը խնդիրներ կունենայ Թուրքիայի հետ:

Իրանի պաշտօնական դիրքորոշումն է՝ Իսրայէլին պատասխան լինելու է։ Բայց ինչ ձեւաչափով լինելու, որ ժամանակում է լինելու, որտեղ է լինելու, պաշտօնական տեղակատւութիւն չկա։ ԻՀՊԿ-ին առնչւող տելեգրամեան ալիքները տարբերակներ են ներկայացնում։ Ենթադրւում է, որ իրանցիները ուղիղ հարւած պիտի հասցնեն Իսրայէլի կողմից բռնազաւթւած Պաղեստինի տարածքին, որտեղ Իսրայէլն ունի ռազմական ենթակառուցւածք:

Իրան-Իսրայէլ ուղիղ պատերազմի հաւականութիւնն աւելի մեծ է, քան մինչեւ հիւպատոսութեանը հարւածելը։ Նման պատերազմի դէպքում մեծանում է ռիսկը, որ Բաքուն եւ Անկարան «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը կիրագործեն»,- նշել է իրանագէտը:

Related Articles

Back to top button