
«ԻՌՆԱ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանում տեղի ունեցած կառավարամէտ ցոյցերի կապակցութեամբ հանդէս է եկել ուղերձով, որով բարձր է գնահատել ժողովրդի գիտակից կեցւածքը եւ բողոքողներին զանազանելով հասարակական կարգը խախտողներից, վերջիններիս կոչել է ահաբեկիչներ, եւ նշել. «Խոնրահւում եմ Իրանի ժողովրդի առջեւ, յատկապէս, արտաքին ուժերին յարող գործակալներին միահամուռ ընդդիմանալու եւ նրանց միաձայն մերժելու համար»:
Նախագահը յաւելել է, որ ժողովուրդը գիտակցաբար դէմ գնաց Իրանի տարածքային ամբողջականութիւը վտանգող հոսանքներին, միաժամանակ ամրացնելով ինքնիշխանութեան կարեւորագոյն փաստը: «Սա լաւագոյն պատգամն էր Իրանի զարգացումը չկամեցող թշնամիներին ուղղւած»,- նշել է նա:
Նախագահ Փեզեշքիանը եւս մէկ անգամ ցաւակցել եւ համբերութիւն է ցանկացել զոհւածների ու տուժող ընտանիքների համար եւ երախտագիտութիւն է յայտնել ժողովրդի ցուցաբերած միասնական կեցւածքի համար:



