Թեհրանի Առեւտրի պալատում կայացել է Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի համագործակցութեան զարգացմանը նւիրւած համաժողով
Հայաստանը՝ մրցակցային ազատ առեւտրի աշխարհ տանող դարպասը
«ԱԼԻՔ» – 1403 թւականի Թեհրանի Առեւտրի պալատի առաջին միջազգային գործարար միջոցառումը նւիրւած էր Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցութեան ամրապնդմանն ուղղւած համաժողովին: Քննարկումների ժամանակ փորձագիտական խմբերն առաջարկներ են ներկայացրել համատեղ արտադրութիւնների հիման վրայ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:
Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանն ու ազատ առեւտրի բացառիկ հնարաւորութիւնները, հարեւանութեան եւ խորացւած քաղաքական յարաբերութիւնները, որպէս առաւելութիւնների միւս կողմը, ինչպէս նաեւ ապրանքների արտահանման համար Եւրոմիութեան եւ ԱՄՆ-ի խրախուսական թեթեւացւած մաքսատուրքերի հասանելիութիւնը ներկայացւել են, որպէս եզակի յատկանիշներ՝ Հայաստանի հետ առեւտրա-արդիւնաբերութիւնը զարգացնելու համար:
Խորհրդաժողովի հիմնական զեկուցաբերների՝ Հերւիկ Եարիջանեանիի (Իրան-Հայաստան Առեւտրի պալատի նախագահ), Ղոլամռեզա Մոսաւիի (Հայաստանում «Մելլաթ» բանկի գործարդիր տնօրէն), Բահման Էշղիի (Իրանի Առեւտրի պալատի նախագահ) եւ Աքբար Գոդարիի (Միջին Ասիայի, Ռուսաստանի եւ Կովկասի հարցերով բաժնի ղեկավար՝ Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպութիւնում) միջոցով ծաւալւել են «Հայաստանի ընձեռած միջազգային կարողութիւնների շահագործման անհրաժեշտութիւնը», «Հայաստան՝ դարպաս դէպի ազատ առեւտրի աշխարհ», «Հայաստանի շուկան նման է ԵՄ շուկաների», «Հայաստանում «Մելլաթ» բանկի ծառայութիւնները գործարարներին» խորագրերի ներքոյ թեմանների շուրջ քննարկումնրը:
Tccim.ir-ի փոխանցմամբ՝ Հերւիկ Եարիջանեանն անդրադառնալով Հայաստան արտահանելու հիմնական մարտահրաւէրներին նշել է, որ միմեանց առաւելութիւնների ու հնարաւորութիւնների մասին բաւարար ճանաչուղութեան բացակաիւթիւնը երկու երկրների գործարար շրջանակների համար հայկական շուկայի կարողութիւնների ու ներուժի անորոշութիւնը, իրանական ապրանքների Հայաստան տեղափոխման բարձր արժէքը, տարանցիկ համագործակցութեան ոլորտում անորոշութիւնը եւ նոյն ոլորտում բարձր սակագների առկայութեան փաստը, փոխարժէքի բարձր տատանումների եւ բանկային համակարգում արժոյթի փոխանցման խնդրի պատճառով, խնդիրներն առաւել արագ լուծումներ են պահանջում: