Իրան

Գազայի մասին քննարկումներ Ամիր Աբդօլլահեան-Հանիէ հանդիպման ընթացքում

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարն ասել է. «Դիմադրութեան խմբերն իրենց տարածաշրջանում որոշումներ են կայացնում եւ պարտադիր չէ, որ սպասեն քաղաքական որոշումների, ուստի, եթէ սիոնիստական ռեժիմի ռազմական յանցագործութիւնները շարունակւեն, եւ հակամարտութիւնների ու պատերազմի շրջանակներն ընդլայնւեն, ոչ մի կողմ հեռու չի մնայ դրա հետեւանքների ու ազդեցութիւնների շրջանակից»:

Ըստ ԻՍՆԱ-ի, Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Դոհա կատարած այցի ընթացքում եւ Կատարի բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումից բացի հանդիպել է նաեւ ՀԱՄԱՍ շարժման որոշ ականաւոր գործիչներ եւ քաղաքական գրասենեակի ղեկավար Էսմայիլ Հանիէի հետ։ Հանդիպման ընթացքում Ամիր Աբդօլլահեանը ընդգծել է. «ԱՄՆ կառավարութիւնը չնայած ուրիշներին ինքնազսպւածութիւն ցուցաբերելու խորհուրդներ է տալիս, սակայն, իրականում, պատերազմի կողմերից է, եւ իրաւունք չունի միւսներին ինքնազսպւածութեան հրաւիրի»:

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենեակի ղեկավար Էսմայիլ Հանիէն իր հերթին ասել է. «Սիոնիստականռեժիմի կողմից Գազայի քաղաքացիների եւ բնակելի թաղամասերի դէմ օգտագործւող պայթուցիկ նիւթերի ընդհանուր հզօրութիւնն աւելի մեծ է, քան Հիրոսիմայում ամերիկեան ատոմային ռումբի հզօրութիւնը»:

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենեակի ղեկավար Էսմայիլ Հանիէն Դոհայում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Գազայում տեղի ունեցող իրադարձութիւնների վերջին իրավիճակը, յատկապէս՝ սիոնիստական ռեժիմի աննախադէպ յանցագործութիւնները Գազայի քաղաքացիների դէմ:

Related Articles

Back to top button