Լիլիթ Գալստեան. «Գազայի շարունակւող ցեղասպանութեան առջեւ աչքերը փակած Արեւմուտքի հաւաքական քաջալերանքով ՀՀ-ում ամրապնդւում է «ժողովրդավարութիւնը»»
Տաթեւն է, նա Արցախցի, է։ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբօրը, նաեւ՝ ուրիշ հարազատների։
Տաթեւը կորցրել է ծննդավայրը, մենք բոլորս կորցրել ենք մեր Հայրենիքի մի կարեւոր մասը։
Մեր բոլորի՝ իրական հայերի, սիրտը հիւանդ է, մեր վէրքն՝ անբուժելի․․․
Մենք բոլորս պատանդ ենք, ուրացողի եւ հայրենադաւի պատանդը։
Տաթեւը նաեւ քաղաքական բանտարկեալ է։
Նա հիմա, առանց տեսակցութեան իրաւունքի, գրեթէ երկու ամիս, գտնւում է քրէակատարողական հիմնարկում։
Տաթեւն առողջական խնդիրներ ունի, երէկ դարձեալ ուշագնաց է եղել։
Օրեր առաջ Տաթեւի իրաւունքների պաշտպանութեամբ դիմել էի Հայաստանում ԵՄ գրասենեակի ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Պատասխան նամակում Վ․ Մարագոսին ասում է, թէ ՄԻՊ-ի հետ կապի մէջ են, նրա իրաւունքները պաշտպանւած են․․․
Աւելացնելու բան չունեմ․ Արեւմուտքն ասում է եւ պնդում, թէ Հայաստանը տարածաշրջանի անշրջելի ժողովրդավարութիւնն է․․․
Ու մինչ Գազայի շարունակւող ցեղասպանութեան առջեւ աչքերը փակած Արեւմուտքի հաւաքական քաջալերանքով Հայաստանում ամրապնդւում է «ժողովրդավարութիւնը», մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ու հայրենազրկումի է ենթարկւում, իսկ բոլորս՝ անարժանապատւօրէն, շարունակում ենք մեր յաղթանակներն ուրացած, Հայոց պետականութեան ապագան կասկածի տակ դրած իշխանութիւնների պատանդը լինել։
Տաթեւ Վիրաբեանը միակ քաղաքական բանտարկեալը չէ․․․․
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր