Իրան

Քանանի. «Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի հովանաւորութեամբ ցեղասպանութեան է ենթարկում պաղեստինցիներին»

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր «X» միկրոբլոկում գրել է. «ԱՄՆ-ի ճակատից երբեք չի մաքրւելու այն խարանը, որ ԱՄՆ-ի կառավարութեան կատրեալ հովանու ներքոյ, սիոնիստական ռեժիմն առանց վարանելու կոտորում ու ցեղասպանութեան է ենթարկում պաղեստինցիներին»:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ նա ընդգծել է. «Գազան փորձադաշտ է, որպէսզի մարդկութիւնը փորձի իր խիղճը: Ոչ մի արթուն խիղճ չի կարող լռել Գազայում պաղեստինցիների կոտորածի, աւելի քան երկու միլիոն մարդու լիակատար շրջափակման, հիւանդանոցների ռմբակոծութիւնների, հիւանդների սպանդի, եւ մանկական հիւանդանոցի շրջափակման պատկերները տեսնելով»:

Քանանին հռետորական հարց է բարձրացրել, թէ արդեօք աշխարհը սպասո՞ւմ է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, եւ յստակեցրել է. «Այս Խորհուրդը՝ սիոնիստական չարաբաստիկ ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի վետոյի, եւ Անգլիայի ու Ֆրանսիայի հովանաւորութեան ներքոյ, կամազուրկ է կասեցնելու սիոնիստական ռեժիմի սպանդի մեքենան, եւ վերջ դնել պաղեստինցիների ցեղասպանութեանը»:

Related Articles

Back to top button