ԻրանՄիջազգային
Միաւորել ջանքերը՝ Իսրայէլի յանցագործութիւնները դադարեցնելու համար
Նախագահ Ռէյիսիի նամակը՝ 50 երկրների ղեկավարներին

«ԱԼԻՔ»- Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին նամակ է գրել 50 երկրների ղեկավարներին, կոչ անելով միաւորել ջանքերը՝ Գազայի պաշարումը եւ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները դադարեցնելու համար:
Այաթ. Ռէյիսին քննադատել է Գազայի հատւածում տեղի ունեցող ողբերգական զարգացումների վերաբերեալ Արեւմուտքի կիրառած երկակի ստանդարտներն ու լռութիւնը։
Նախագահը կոչ է արել անկախ երկրներին օգտագործել բոլոր հնարաւոր միջոցները՝ ներառեալ Իսրայէլի հետ համագործակցութեան դադարեցումը եւ առեւտրային ու քաղաքական կապերի խզումը՝ Գազայի հատւածում յանցագործութիւնները դադարեցնելու համար: