Հորմոզի նեղուցում Իրանի եւ Օմանի ՌԾՈՒ-ի համատեղ զօրավարժութիւններ են անցկացւել
«ԱԼԻՔ» – Ծովային փրկարարական զօրավարժութիւններ են անցկացւել Հնդկական ովկիանոսի հիւսիսում եւ Հորմոզի նեղուցում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Օմանի Թագաւորութեան ռազմածովային ուժերի մարտական նաւերի եւ թռիչքային ստորաբաժանումների մասնակցութեամբ:
Մէկօրեայ այս զօրավարժութիւնների ընթացքում երկու երկրների ռազմական ուղղաթիռները, Իրանի ԱԹՍ-ների եւ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռների հետ համատեղ, Հնդկական ովկիանոսի հիւսիսում եւ Հորմոզի նեղուցում իրականացրել են ռազմական եւ առեւտրային նաւերի ծովարկման դիտորդական եւ մոնիտորինգի աշխատանքեր եւ աջակցել են ծովային մարտական ստորաբաժանումներին:
Երկու երկրների մարտական ստորաբաժանումների միջեւ համակարգւած եւ արդիւնաւէտ գործողութիւնները վկայում են Իրանի եւ Օմանի կարեւոր դերի եւ կարողականութեան մասին՝ Հորմոզի նեղուցի, Պարսից ծոցի եւ Օմանի ծովի համաշխարհային էներգետիկ երթուղու անվտանգութեան ապահովման գործում՝ առանց արտատարածաշրջանային ուժերի ներկայութեամբ: