
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը մասնակցել է Թեհրանի պատգամաւորների ֆրակցիայի նիստին, որը կայացել է Էներգետիկայի նախարարութիւնում՝ նախարար Ալիաբադիի մասնակցութեամբ։
Նիստի ընթացքում քննարկւել են երկրի էլեկտրաէներգիայի եւ ջրային ռեսուրսների ներկայ վիճակը, ցանցի կայունութեան ապահովման միջոցառումները, ինչպէս նաեւ սպառման կառավարման ռազմավարութիւնները։
Նախարարը նշել է, որ համակարգը գտնւում է կայուն վիճակում, եւ նախարարութիւնը լիարժէք պատրաստ է արձագանքելու հնարաւոր զարգացումներին:
Արա Շահվերդեան․
Երբ կարելի է բազմաթիւ խնդիրներ լուծել «ջիհադական» (անձնւիրական) ոգով, ինչո՞ւ այս կառավարման մեթոդը ուշադրութեան չի արժանանում ոչ ճգնաժամային ժամանակներում։



