Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Պաշտօնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը՝ դառնալով յանցակից»

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

«ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԱՍԵԼԻ ՍԻՆԽՐՈՆ

Պաշտօնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը, միաժամանակ իր վրայից գցելով պատասխանատւութիւնն ու դառնալով յանցակից։

Պաշտօնական Հայաստանն ու պաշտօնական Բաքուն անասելի սինխրոնութեամբ են աշխատում։ Մէկ տարբերութեամբ՝ ՆՓ-ն այս դուէտում կատարածուն է՝ Բաքւում եւ Անկարայում գրւած սցենարը կեանքի կոչողը։

Գետնի երեսից բառիս ուղիղ իմաստով Ադրբեջանը օկուպացւած Ստեփանակերտում ջնջում է Սուրբ Աստւածամօր Հովանու տաճարը, իսկ Երեւանում ՆՓ-ն շտապում է պաշտպանութեան տակ առնել իր «խաղաղասէր ու բարեկիրթ» գործընկերոջը՝ յայտարարելով, թէ՝«Իմ հոգսը Հայաստանի տարածքում գտնւող յուշարձաններն են»։

Սա հերթական կանաչ լոյսն է ցեղասպանի համար, ճիշտ այն կանաչ լոյսը, որ վառեց Փաշինեանը Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, այդ թւում Ղարաբաղն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս։

Սա, ըստ էութեան, Արցախի ոչնչացման անոնսն էր, որ նոյնն է, թէ Արցախը ցեղասպանելու կանաչ լոյսը։

Փաշինեանը դարձեալ ստում է, որովհետեւ, այնուամենայնիւ հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը ՀՀ պարտքն է։ Բայց սա ազգային իշխանութեան դէպքում, ոչ՝ օկուպացիոն ռեժիմների պարագայում։

Յիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրութեան 19-րդ յօդւածով ՀՀ-ն պարտաւորութիւն ունի.

Յօդւած 19. Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի հիման վրայ նպաստում է այլ պետութիւններում հայոց լեզւի, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ եւ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը։

Իսկ իրականում պաշտօնական Հայաստանը լծւած է հայկական ինքնութեան ոչնչացմանը, եւ արժէքային դեգրադացիան ու ամբոխացումը, ցինիզմի համաճարակը պարզապէս տեսակի ոչնչացում է, եղծել ամէն բան…։

Նաեւ հէնց այս նպատակադրումով է վարչախումբը, թշնամուց ստացած յանձնարարութեան շրջանակում թիրախաւորւում եւ թրքաբարոյ ասպատակում Հայ Առաքելական եկեղեցին՝ ամենատոկուն ազգային կառոյցը։

Յ. Գ. Չմոռանա՜ք, այս իշխանութեան համար «Ադրբեջանը Հայաստանի անվտանգութեան երաշխաւորն է…»»։

Related Articles

Back to top button