Իրան

ԻՅՊԿ ռազմածովային ուժերն ովկիանոսում գործողութիւններ իրականացնելու համար աշխարհազօրային ուժ են ստեղծել

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) նաւատորմը ժողովրդական ստորաբաժանում է ստեղծել, որը բաղկացած է կամաւոր տեղացի նաւաստիներից, որոնք կարող են գործողութիւններ իրականացնել ովկիանոսում հրթիռներով զինւած իրենց նաւերով: Այս մասին յայտարարել է ԻՅՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին։

Դեր-ծովակալ Թանգսիրին ասել է, որ Բասիջի ռազմածովային ուժերը (աշխարհազօրային ուժեր) ովկիանոսային առաքելութիւնների համար կազմակերպւել են Պարսից ծոցում Բասիջ ռազմածովային ուժեր ստեղծելու ԻՅՊԿ-ի յաջող փորձից յետոյ:

Պարսից ծոցում «աշխարհազօրային» ուժը ներառում է 55 հազար կամաւորական ուժ եւ 33 հազար նաւ, ասել է նա՝ նշելով, որ դրա երկրորդ փուլը կը ստեղծւի Կասպից ծովում:

«Բասիջ» ծովային նաւատորմը ովկիանոսային առաքելութիւնների համար ներառում է մեծ նաւակներ եւ կտրիչներ, որոնք կարող են նաւարկել բաց ծովով մինչեւ Տանզանիա, յաւելել է ԻՅՊԿ նաւատորմի ղեկավարը:

«Բասիջ»-ի ուժերն օգտագործում են նաւերը, որոնք յագեցած են այնպիսի զինատեսակներով, ինչպիսիք են 107 մմ. հրթիռները, եւ անհրաժեշտութեան դէպքում կրակում են դրանք»,- ասաց նա:

Related Articles

Back to top button