Նախագահ Ռէյիսին՝ Հռոմի Պապին. «Քրիստոսը խաղաղութեան եւ բարեկամութեան մարգարէն է, իսկ նրա ուսմունքը՝ ճնշւածներին օգնելն է»
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով շնորհաւորական ուղերձ է յղել Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապին:
Նախագահի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Յիսուս Քրիստոսը խաղաղութեան եւ բարեկամութեան մարգարէն է, իսկ նրա ուսմունքը՝ կարեկցութեան, համբերութեան, ճնշումների դէմ դիմակայութեան ու զրկւածներին եւ ճնշւածներին օգնելն է:
Մտածելն ու խորհելը Քրիստոսի վեհ յատկութիւնների մասին, եւ այդ մարգարէի եւ աստւածային միւս բոլոր մարգարէների կեանքի օրինակի կիրառումը կարող է մերօրեայ մարդու համար դէպի կատարելութիւն տանող ճանապարհ բացել:
Ինչպէս գիտէք, այսօր մարդկային հասարակութեան առջեւ ծառացած են բազմաթիւ մարտահրաւէրներ, որոնցից ամենակարեւորը Գազայի դէմ Իսրայէլի սիոնիստական վարչակազմի արշաւն է: Ցաւօք սրտի, մի կողմից միջազգային կառոյցների եւ կազմակերպութիւնների վճռական գործողութիւնների բացակայութեան, միւս կողմից՝ այս ռեժիմին ԱՄՆ-ի եւ եւրոպական որոշ երկրների ցուցաբերած աջակցութեան պատճառով, մենք Գազայի հատւածում աւելի քան 17 հազար մարդկանց, այդ թւում՝ կանաց եւ երեխաների մահւան ականատեսը եղանք:
Յուսով եմ, որ Նոր տարւայ նախաշեմին Գազայի անմեղ ժողովրդի սպանդը կասեցնելուն ուղղւած, միջազգային հանրութեան եւ բոլոր ազնիւ մարդկանց անյապաղ գործողութիւնների ականատեսը կը լինենք»: