Ալիաբադի. «ԵԱՏՄ-ն կարեւորագոյն տնտեսական համայնքներից մէկն է»
«ԱԼԻՔ» – Առեւտրի զարգացումը կարող է բարելաւել երկրների քաղաքական եւ սոցիալական յարաբերութիւնները եւ ընդլայնել յարաբերութիւնները ԵԱՏՄ-ի հետ, որն Իրանի համար կարեւորագոյն տնտեսական համայնքներից է։
Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եւրասիական տնտեսական Բարձրագոյն խորհրդի նիստի շրջանակում յայտարարել է Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Աբբաս Ալիաբադին:
Նա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին լայնամասշտաբ համաձայնագրի ստորագրումն անւանել է իրանական բիզնեսի զարգացման նոր գլուխ։
Ըստ Ալիաբադիի՝ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ լիամասշտաբ ազատ առեւտրի համաձայնագիրը կը բացի իրանցի գործարարների մուտքը դէպի մեծ շուկայ։
Ալիաբադին շեշտել է նաեւ, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին նոր համաձայնագրի համատեքստում անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցւածքները, այդ թւում՝ նաւագնացութեան եւ «Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի արեւմտեան հատւածներում։