Հասարակական

Պատերազմի հետեւանքով Թեհրանում շուրջ 10 միլիոն տոննա աւերակ է կուտակւել

Պաշտօնական տւեալների համաձայն՝ մինչեւ 1405 թւականի մորդադի 10-ը Թեհրանի եւ պատերազմից տուժած այլ քաղաքային շրջաններում կուտակւել է շուրջ 10 միլիոն տոննա շինարարական աղբանիւթ ու բեկոր։

Ամենաշատ վնասները կրել են Թեհրանի 4-րդ շրջանը (90 հարւած), 21-րդը (62 հարւած), 1-ին շրջանը (57 հարւած) եւ 22-րդը (55), իսկ ամենաքիչը՝ 17-րդ շրջանը, որտեղ գրանցւել է երեք հարւած։

Աւերակների հիմնական մասը գոյացել է բնակելի շէնքերի, արդիւնաբերական կառոյցների, էներգետիկ պահեստների, քաղաքային ենթակառուցւածքների եւ ռազմական օբիեկտների վնասման հետեւանքով։

 

Թեհրանի 161 թաղամաս դեռեւս չունի ապաստարան

Թեհրանի քաղաքային ճգնաժամերի կանխարգելման եւ կառավարման կազմակերպութեան նախագահը յայտարարել է, որ մայրաքաղաքի 161 թաղամաս դեռեւս զուրկ է պատշաճ ապաստարաններից, եւ քաղաքի դիմակայունութիւնը բարձրացնելու համար անհրաժեշտ է զարգացնել անվտանգութեան ենթակառուցւածքները։

Պաշտօնեան նաեւ նշել է, որ Թեհրանում արձանագրւած 518 ապաստարաններից 181-ը հնարաւոր է վերականգնել եւ շահագործման յանձնել՝ համապատասխան ամրակայման աշխատանքներից յետոյ:

Related Articles

Back to top button