Հասարակական

Ողբերգական վթար՝ Եղվարդում. իրանցի մոտոցիկլավարը բախումից յետոյ յայտնւել է աւտոմեքենայի տակ ու մահացել

Երէկ՝ օգոստոսի 17-ին, աւտոմեքենայի եւ մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարութեան ոստիկանութեան համայնքային ոստիկանութեան գլխաւոր վարչութեան Նայիրիի բաժնում հերթական օպերատիւ տեղեկութիւններն են ստացւել, որ Զովունի-Եղվարդ աւտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, աւտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել եւ կան զոհ ու վիրաւորներ։

Մինչ հրշէջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Honda» մակնիշի աւտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից յետոյ յայտնւել էր աւտոմեքենայի տակ, ապա ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնութեան բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դէպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնւել է քրէական վարոյթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի աւտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամեայ Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երեւանում բնակւող՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի 45-ամեայ Բեհրուզ Գ.-ն։

Վթարի հետեւանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխւել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղեւորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամեայ Մարիամ Ա.-ն եւ 5-ամեայ Արամ Հ.-ն տեղափոխւել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Քննիչի յանձնարարականով աւտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխւել են ոստիկանութեան Նայիրիի բաժնի պահպանւող յատուկ տարածք։

Related Articles

Back to top button