Հասարակական
Չամրան. Թեհրանի հանրային փոխադրամիջոցները կը շարունակեն մնալ անվճար

Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մեհդի Չամրանը յայտարարել է, որ մայրաքաղաքում հանրային փոխադրամիջոցների անվճար երթեւեկութիւնը կը շարունակւի մինչեւ այդ մասին նոր որոշման ընդունումը։
Նրա խօսքով՝ հանրային փոխադրամիջոցների անվճար ծառայութեան մասին նախագիծը կը քննարկւի խորհրդի յաջորդ նիստում, իսկ մինչեւ նոր որոշման ընդունումը անվճար երթեւեկութիւնը կը շարունակւի նոյն կարգով։
Չամրանը նաեւ տեղեկացրել է, որ Թեհրանում ապաստարան համարւող տարածքներում կը տեղադրւեն ուղղորդող ցուցանակներ։ Որպէս ապաստարան նախատեսւած մետրոյի կայարանների մասին եւս քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկութիւն կը տրամադրւի։
Նա նշել է, որ այդ կայարանների նախապատրաստման աշխատանքներն ընթացքի մէջ են, եւ անհրաժեշտ միջոցներ են նախատեսւել կայարաններում կամ դրանց հարեւանութեամբ։



