Մարզական
Մեսսին 8-րդ «Ոսկէ գնդակ»-ը նւիրել է Բարսայի թանգարանին

Լիոնէլ Մեսսին 8-րդ «Ոսկէ գնդակ»-ը նւիրել է «Բարսելոնա»-ի թանգարանին։ Գրում է Armsport-ը։
Արգենտինացին այս մրցանակը 8-րդ անգամ ստացել է անցած հոկտեմբերին՝ որպէս «Ինտեր Մայամի»-ի խաղացող։
Լրագրող Միկէլ Բլասկէսի խօսքով՝ Մեսսին մրցանակը տւել է «Բարսելոնա»-ի թանգարանին՝ ի յաւելումն այնտեղ արդէն պահւող՝ յարձակւողի եօթ «Ոսկէ գնդակ»-ների:
Մեսսին «Բարսելոնա»-ում խաղացել է 2003-ից 2021 թւականներին։ 2016 թւականին ակումբի թանգարանում բացւել է արգենտինացուն նւիրւած բաժին։