Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդեօք ժամանակն է «պատերազմելու մինչեւ վերջին հայը»

(Եւրոմիութեան կողմից Հայաստանի համար նախատեսւող ապագայի ուրւագծերն արդէն ակնյայտ են)

Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է․

«Յաճախ բախւում ենք մի իրավիճակի, երբ հայ հասարակութիւնն աւելի զգայուն է դրսից հնչող յայտարարութիւնների, քան ներսում ներկայացւող վերլուծութիւնների նկատմամբ, որոնք տրամադրում են հանրութեանը տեղական փորձագիտական հանրութեան ներկայացուցիչները։

Մի շարք փորձագէտներ բազմիցս ասել են՝ ԵՄ-ն Հայաստանին էական ռազմական օգնութիւն տրամադրելու պլաններ չունի, որ ԵՄ ծրագրերը ներառում են միայն Ռուսաստանի Դաշնութեան վտարումը տարածաշրջանից, եւ ակնյայտ է, որ Եւրոմիութիւնը պատրաստ է վճարել «բարձր գին» սրա համար»։

Բանն այն է, որ եթէ տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնութեան դուրս գալու արդիւնքում Հայաստանը վերանայ, ապա Բրիւսէլը պատրաստ է «հաստատակամօրէն դիմանալ այս ողբերգութեանը»։ Հիմա մենք անցել ենք այն սահմանը, որից այն կողմ ԵՄ-ում չեն թաքցնում՝ մեզ համեմատում են Ուկրաինայի հետ, եւ, համապատասխանաբար, ՀՀ-ի համար նոյն ճակատագիրն են նախատեսում, ինչ Ուկրաինային։

Այսպէս, Alpha News-ի հետ զրոյցում Եւրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամաւոր, Եւրոխորհրդարանում քրդական բարեկամութեան համակարգող խմբի անդամ Ֆրանսուա Ալֆոնսին, պատասխանելով հարցին, թէ Ֆրանսիան իր զօրքերը կուղարկի՞ Հայաստանի պաշտպանութեան համար, ասել էր, որ ինչպէս Ուկրաինայի դէպքում, միակ բանակը, որը կռւելու է, հայկականն է։ «Մեր մասնակցութիւնը դիմադրութեան միջոցների ապահովումն է»,- եզրափակել է նա։

Իրականում, պէտք է շնորհակալութիւն յայտնել Եւրոխորհրդարանի պատգամաւորին անկեղծութեան համար, քանի որ դա հէնց այն խօսակցութիւնն է, որն այսօր անհրաժեշտ է հայ հասարակութեանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի համար իրավիճակը շարունակում է մնալ շատ լարւած, քանի որ մի կողմից տեսնում ենք Ալֆոնսիի յայտարարութիւնների նման յայտարարութիւններ, տեսնում ենք, թէ ինչպէս է Եւրոխորհրդարանը որոշումներ, բանաձեւեր ընդունում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերեալ, որտեղ ամենակարեւորը վերաբերում է ոչ Ադրբեջանի դէմ պատժամիջոցների կիրառումը (որը կոչւում է «ծայրայեղ միջոց»), այլ եւրոպացի դիտորդների տեղակայումն արդէն Թուրքիայի հետ սահմանին։ Սա իր հերթին նշանակում է Հայաստանից ռուս սահմանապահներին դուրս մղելու քաղաքականութեան շարունակութիւն։

Եւ դա հէնց այն է, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, քանի որ ռուս սահմանապահների առկայութիւնը խանգարում է Բաքւին եւ Անկարային օկուպացնել Հայաստանի ողջ տարածքը։

Եւ այս ամենի ֆոնին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանն ասում է՝ չի բացառում, որ 2020 թւականի պատերազմը սկսւել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի համաձայնութեամբ, եւ նաեւ հետաքրքրւում է՝ Ռուսաստանն ինքը կը յարձակւի՞ Հայաստանի վրայ։

Աւելի վաղ արդէն ասել ենք, որ ՀՀ իշխանութիւններն իրենք են դրդում Մոսկւային հրապարակայնօրէն հրաժարւել Հայաստանի հանդէպ ստանձնած բոլոր պարտաւորութիւններից, ինչը կը բացի «դժոխքի դարպասները», այսինքն՝ հնարաւորութիւն կը բացի մեծ տարածաշրջանային պատերազմի, ինչն, ըստ իր շահառուների մտայղացման, պէտք է շեղի Ռուսաստանի Դաշնութիւնը ուկրաինական պատերազմից։

Մենք քայլում ենք «շատ բարակ սառոյցի վրայով», եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Փաշինեանը յայտարարեց «կարեւոր իրադարձութիւնների մասին այս տարւայ ապրիլին», շատ շուտով մեզ կարող են սպասել աղէտալի բնոյթի իրադարձութիւններ…

Մտածէ՛ք այդ մասին…»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button