Հասարակական
Այսօր Խաչվերացի տօնն է

«ԱԼԻՔ» – Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացի տօնը:
Խաչվերացը մեր Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է: Այն Խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին: Հայաստանեայց Եկեղեցում Խաչվերացը տօնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատւածում հանդիպող կիրակի օրը:
Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց: