Հասարակական

Երկրաշարժ է գրանցւել նախկին աղէտի գօտիում.  4.8 մագնիտուդ ուժգնութեամբ ցնցումներ՝ Սարէ փոլէ Զահաբում

«ԱԼԻՔ» – Ղասրէ Շիրինի մօտ տեղի ունեցած երկրաշարժից յետոյ քաղաքացիները գիշերն անց են կացրել փողոցներում ու յարակից այգիներում:

Յարակից միւս քաղաքների՝ Սարէ Պոլէ Զահաբի եւ Գիլանէ Ղարբի բնակիչները 2017 թւականին ունեցել են 7.3 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժի դառը փորձը, ինչը թարմացւել է նաեւ  2018-ին՝ 6.4 մագնիտուդ երկրաշարժով:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտին առընթեր ազգային սէյսմոլոգիական կենտրոնը երեքշաբթի առաւօտեան ժամը 00:23 րոպէ 24 վայրկեանին գրանցել է Ղասրէ Շիրին քաղաքի մերձաւորութեան տեղի ունեցած երկրաշարժ, 14 կիլոմետր խորութեան վրայ՝ 19 կմ հեռաւորութեան վրայ:

Յիշեցնենք, որ 2017 թւականին Սարէ փոլէ Զահաբի երկրաշարժի հետեւանքով զոհւել է 620, եւ վիրաւորվել՝ 12,386 քաղաքացի:

Related Articles

Back to top button