12-րդ գումարման Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները հանդիպել են Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդի հետ
12-րդ գումարման Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը հանդիպել են Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդի հետ:
Հինգշաբթի, մարտի 21-ին 12-րդ գումարման Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը հանդիպել են Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Իսլ. Խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանի թելեգրամեան ալիքից:
Հանդիպման ընթացքում քննարկւել է իրանահայութեան ակտիւ մասնակցութիւնը խորհրդարանական ընտրութիւններին, որն, ըստ հանդիպման մասնակիցների՝ ապացուցում է հայ համայնքի անդամների բարձր գիտակցութեան մասին քաղաքական կարեւոր իրադարձութեան նկատմամբ:
Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ պատգամաւորների տիկնայք: Հիւրերը շնորհաւորել են Թեմակալ Առաջնորդին՝ Արքութեան տիտղոսին արժանանալու համար։ Սրբազան Հայրը նաեւ ողջունել է նրանց եւ յաջողութիւն մաղթել պատգամաւորներին ստանձնած պատասխանատու պաշտօնում։
Կարեւորւել է զոյգ պատգամաւորների միասնական դիրքորոշումն ու համադրւած աշխատանքը իրանահայ համայնքների եւ համահայկական հարցերի ուղղութեամբ, նաեւ ընդգծւել է միմեանց զօրավիգ լինելու եւ փորձառութիւնները մէկը միւսին փոխանցելու անհրաժեշտութիւնը։
Հանդիպման աւարտին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը սրբազան հօրը յանձնել է յուշանւէր: