Կիրակի, մայիսի 12-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդում «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցաւ Կենտրոնի տնօրէն՝ Վանուշ Թեւանեանի հետ:
Հանդիպման ընթացքում զեկոյց ներկայացւեց Կենտրոնի ընդհանուր աշխատանքների, մասնաւորապէս առաջիկայ հինգշաբթի եւ ուրբաթ, մայիսի 16-ին եւ 17-ին կազմակերպւած Կենտրոնի սաների նկարչական աշխատանքների տարեկան ցուցահանդէս-վաճառքի մասին:
Վանուշ Թեւանեանը անդրադառնալով Կենտրոնի նիւթական դժւարութիւններին եւ առանձնայատուկ պայմաններին, յատուկ շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդին, յատուկ պարագաներում նիւթական ու նաեւ բարոյեական աջակցութիւն ցուցաբերելու համար:
Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը գոհունակութեամբ անդրադարձաւ Կենտրոնի աշխատակազմի մարդասիրական եւ դժւարին աշխատանքին եւ յաւելեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում նեցուկ է հանդիսանալու Կենտրոնի աշխատանքներին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ