Գարուն Սարգսեանի թարգմանութեամբ՝ Մատթէոս Ուռհայեցիի «Ժամանակագրութիւն»-ը հասանելի է պարսիկ ընթերցողին
«ԱԼԻՔ» – Թեհրանի «Նայիրի» հրատարակչութեան կողմից լոյս է տեսել Մատթէոս Ուռհայեցիի «Ժամանակագրութեան» պարսկերէն թարգմանութիւնը (մ.թ. XII դ.):
Մատթէոս Ուռհայեցին 12-րդ դարի հայ պատմիչ է։ Նա ծնւել է ներկայիս Թուրքիայի հարաւում գտնւող Օրհա քաղաքում։ Գիրքը կոչւում է «Ժամանակագրութիւն» եւ նկարագրում է Իրանի, Հայաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի եւ Սիրիայի պատմութեան կարեւոր իրադարձութիւնները 952-1137 թւականներին։
Մատթէոսի տարեգրութեան բովանդակութիւնը կարելի է բաժանել երեք հիմնական մասերի: Առաջին մասը վերաբերում է Հայաստանի Բագրատունեաց թագաւորութեան իրադարձութիւններին եւ հայկական իշխաններին: Բիւզանդիայի կայսրութեան յարաբերութիւնների եւ յարաբերութիւնների նկարագրութիւնը Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ, ինչպէս նաեւ Հայաստանի թագաւորութեան անկումը Բիւզանդիայի միջոցով (մ.թ. 1045 թ.) ներառւած է այս բաժնում։
Երկրորդ մասում քննարկւում է սելջուկների արշաւանքը Իրան, Հայաստան եւ յարակից շրջաններ եւ սելջուկեան իշխանութեան ձեւաւորումը: Այստեղ նաեւ արձանագրութիւններ կան մի քանի սելջուկ սուլթանների՝ Թուղրոլ I-ի, Ալփ Արսալանի, Մալէքշահի եւ նրանց յաջորդների գահակալութեան մասին։ Անի քաղաքի անկումը (մ.թ. 1064 թ.) եւ Մանազկերտի վճռական ճակատամարտը սելջուկների եւ Բիւզանդական կայսրութեան միջեւ:
Երրորդ մասը վերաբերում է խաչակրաց արշաւանքների ծագմանը եւ խաչակիր պետութիւնների հիմնադրմանը Ուռհայում (Ուրֆա-ասորերէն՝ Օրհայ, արաբ․ Ռուհա), Անտիոքում, Երուսաղէմում և այլն։
Մատթէոս Ուռհայեցիի տարեգրութիւնը շարունակւում է Գրիգոր անունով մի քահանայի կողմից եւ արձանագրւում նաեւ 1137-1162 թւականների դէպքերը։ Տէր Գրիգորը արժէքաւոր պատմութիւն է ներկայացնում Բիւզանդիայի կայսրութեան, Փոքր Ասիայի Սելջուկների, խաչակրաց երկրների եւ Կիլիկիայի հայ տիրակալների յարաբերութիւնների մասին։
Այս շրջանի 11-12-րդ դարերի պատմութեան հետազօտութեան համար հաւաստի աղբիւրներ են Մատթէոս Ուռհայեցին ու նրա գրչընկեր Գրիգոր քահանայի տարեգրութիւնները:
Նիւթը՝ Գարուն Սարգսեանի տելեգրամից. թարգմանութիւնը՝ «ԱԼԻՔ»-ի