Մշակութային

Իրանցի եւ ռուս նկարիչների 600 աշխատանք կը ներկայացւի «Բարեկամութեան դերը» փառատօնին

2024 թւականի օգոստոսի 14-ից մէկ ամիս ժամկէտով Մոսկւայի Սերգէյ Անդրիակա ջրաներկի եւ կերպարւեստի ակադեմիայում կը կայանայ «Բարեկամութեան դերը» նկարչական մրցոյթը։ Մրցոյթին կը ցուցադրւի իրանցի եւ ռուս նկարիչների 600 աշխատանք։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Իրանի մշակութային խորհրդական Մասուդ Ահմադւանդն ասել է. «Իրանցի երիտասարդ նկարիչները իրենց աշխատանքներում պատկերել են Ռուսաստանի մասին իրենց պատկերացումները, իսկ ռուս նկարիչները պատկերել են իրենց պատկերացրած Իրանը»։

Ահմադւանդը յաւելել է. ««Բարեկամութեան դերը» ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յաղթողներին կը տրւեն դրամական եւ անկանխիկ մրցանակներ, օրինակ՝ Ռուսաստան եւ Իրան ճանապարհորդութիւն»։

Նա ասել է․ ««Բարեկամութեան դերը» նկարչական մրցոյթը որպէս Իրանի եւ Ռուսաստանի մշակութային փոխանակման առաջին փառատօնն է։ Ցուցահանդէսում այցելուները կը տեսնեն երիտասարդ տաղանդների 200 լաւագոյն գործեր եւ ականաւոր վարպետների 40 աշխատանքներ»։

Նրա խօսքով. «Մոսկւայից յետոյ այս ցուցադրութիւնը կանցկացւի Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թւում՝  Սանկտ Պետերբուրգում եւ Կազանում, իսկ դրանից յետոյ Թեհրանում, Շիարզում եւ Սպահանում»։

Related Articles

Back to top button