ԹեհրանՀամայնք

Իրանի աշակերտական ռոբոտիկ ազգային հաւաքականը, Պեկինի 2024 թւականի ռոբոտիկի համաշխարհային մրցութիւններում յաջողութիւններ արձանագրեց

Հաւաքականին անդամակցում է իրանահայ Արէգ Շահվերդեանը

«ԱԼԻՔ» – Իրանի աշակերտական ռոբոտիկ ազգային հաւաքականը, Պեկինի 2024 թւականի ռոբոտիկի համաշխարհային մրցութիւններում կրկին անգամ յաջողութիւններ արձանագրելով պարծանք է բերել Իրանին:

Հաւաքականը կազմւած է 17 տարեկանը չլրացրած 48 ինտելեկտ աշակերտներից, որոնք զանազան բաժիններում, իշարս տեխնիկական լիգայում եւ հնարամտութեան լիգայում ուշագրաւ յաջողութիւններ արձանագրեցին:

Տեխնիկական լիգայի  բաժնում Իրանի հաւաքականը յաջողեց գրաւել երկրորդ տեղը: Չինաստանը շահեց առաջնութիւնը, իսկ Ռումինիան հանդիսացաւ երրորդ:

Ուրախութեամբ նշենք որ Տեխնիկական լիգայի բաժնում Իրանի հաւաքականին անդամակցում է երիտասարդ Արէգ Շահվերդեանը:

Նաեւ Հնարամտութեան լիգայում երեք հոգանոց  երկու խմբեր, 12-ից ցած տարիքային սահմաններում յաջողեցին շահել արծաթեայ եւ բրոնզէ մեդալներ: 12-ից 17 տարեկանների բաժնում  իրանական մէկ թիմ եւս  չորրորդ հորիզոնականը շահեց: Այս յաջողութիւնները ապացուցում են իրանցի աշակերտների բարձր կարողականութիւնները:

Related Articles

Back to top button