ԹեհրանՀամայնք

Թեհրանի հայոց դպրոցներում. 2024-25 ուսումնական տարւայ մեկնարկը տրւած է

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ սեպտեմբերի 23-ը, Իրանում դպրոցական վերամուտն էր: Միլիոնաւոր աշակերտ-աշակերտուհիներ սկսեցին նոր ուսումնական դպրոցական տարին:

Թեհրանի հայոց թեմում դպրոցական տարեմուտի առիթով երէկ՝ սեպտեմբերի 22-ի առաւօտեան Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այցելեց «Շանթ-Մարիամեան» տղայոց տարրկան ու միջնակարգ, եւ «Նայիրի» տարրական տղայոց ազգային դպրոցները, որոնք այս ուսումնական տարում ունեն նոր տեսուչներ:

«Շանթ-Մարիամեան» դպրոցում ուսումնական տարեմուտը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, որի ընթացքում դպրոցի աշակերտները եւ սկաուտները ծածանեցին Իրանի պետական դրօշը: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տարեմուտի պատգամը ընթերցեց Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ուղերձը ընթերցեց Անիթա Սարգսեանը, տարեմուտի առիթով արտայայտւեց դպրոցի նորանշանակ տնօրէն Մեհրալի Արջմանդը, իսկ եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ պատգամաւոր Արա Շահվերդեանը: Ներկայ էր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Անի Միրզախանեանը: Միջոցառմանը ելոյթով հանդէս եկան աշակերտները:

«Նայիրի» տղայոց տարրական ազգային դպրոցում նոյնպէս հնչեց Տէրունական աղօթքը եւ Իրանի պետական հիմնը, որից յետոյ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը ընթերցեց Սրբազան Հօր վերամուտի ուղերձը: Հայերէն եւ պարսկերէն ողջոյնի խօսքերով հանդէս եկան աշակերտները եւ կատարեցին ասմունք: Արտայայտւեց դպրոցի նախկին տեսչուհի Սալիմէ Բահրէյնին եւ նորանշանակ տեսչուհի Աշրաֆ Ալի Մոհամմադին: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց Խաչատուր Խաչատրեանը, իսկ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայ էր Դաւիթ Աբուլեանը: Եզրափակիչ խօսքը փոխանցեց պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Յատկանշական է, որ երէկ Թեհրանի բոլոր դպրոցներ են այցելել քահանայ հայրեր, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներ:

Related Articles

Back to top button