
«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 22-ին օրաթերթիս խմբագրութիւն այցելեցին թուրքագէտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամեանը եւ իրանագէտ, բ.գ.թ. Արտեօմ Տօնոյեանը, որոնք այս օրերին մասնաւոր այցով գտնւում են Թեհրանում:
Այցի ընթացքում, նրանք ծանօթացան «ԱԼԻՔ»-ի անցած ուղուն եւ ներկայ գործունէութեանը:
Գլխաւոր խմբագիր Արամ Շահնզարեանի հետ զրոյցում անդրադարձ կատարւեց Հարաւային Կովկասում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ հայութեան դէմ այս օրերին վեր յառնած մարտահրաւէրներին, դրանք յաղթահարելու միջոցներին եւ հնարաւոր զարգացումներին ու հեռանկարներին: