ԱտրպատականՀամայնք

Ճաշկերոյթ՝ ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնի նախաձեռնութեամբ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝  Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, ու նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի Կենտրոնի վարչութեան, նոյն միութեան հաւաքատեղիում կազմակերպւել էր մի­ութեան անդամուհիների եւ նրանց ընտանիքների անդամերի համար նախա­տես­ւած ճաշկերոյթը:

Ճոխ սեղաների շուրջ համախմբւած անդամուհիներին ու նրանց ընտա­նե­կան պարագաներին ողջոյնի ու բարի գալստեան խօսք ուղղեց միութեան նա­խագահուհի՝ Անահիտ Մարգարեանը, շնորհակալութիւն յայտնելով նրանց, որ ընդառաջել են վարչութեան հրաւէրին ու մասնակից դարձել ճաշկերոյթին:

Որպէս հայկական աւանդական սովորութիւն, սոյն ճաշկերոյթն էլ ունեցաւ իր սեղանապետը: Կարէն Սարգիսեանը, ողջունելով բոլորին եւ նրանց մաղթելով բարի վայելում, կարեւոր նկատեց միութիւնների աշխատանքների կողքին լինելն ու համայնքային հաւաքական կեանքը աշխոյժ պահելը:

Նա իր խօսքերում յիշատակեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօրը եւ ազգային իշխանութեանց՝ Պատգմաւորական ժողովին ու Թե­մա­կան խորհրդին, որոնք միշտ հանդիսանում են ՀՕՄ-ի Թաւրիզի Կենտ­րոնի աշ­խատանքների հովանաւորը:

Կարէն Սարգսեանը մէկ առ մէկ յիշատակելով թաւրիզահայ համայնքում աշխատող միութիւններն ու կառոյցները, որոնց ներկայացուցիչներն էլ տեղում ներկայ էին, նրանց վարչութիւններին ու անդամներին մաղթեց բեղուն գործունէ­ութիւն ի նպաստ համայնքի աշխոյժ եւ կենսունակ գոյութեանը:

Նա մատնանշելով, որ հայկական համայնքերում աշխատող կառոյցները միշտ հոգատարութեան առարկայ են դառնում, յիշեց նաեւ ՀՕՄ-ի Թաւրիզի կրթարան՝ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի հովանա­ւոր՝ ազգային բարերար՝ Էլպիս Գասպարեանին, որ իր օժանդակութիւնը չի խնա­յում ՀՕՄ-ի կրթարանին եւ ՀՕՄ-ի Թաւրիզի Կենտրոնի արւեստի ոլորտի նւիր­եալ Կարինէ Մանուչերեանին, որպէս ՀՕՄ-ի բարեկամ ու մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար ու բեմադրիչ:

Օրւայ միջցառման ընթացքում սեղանապետի հրաւէրով մեներգեցին Քար­մէն Աբրահամեանն ու Ռեբեկա Սարգսեանը, իսկ ասմուքեց Նայիրի Դիլաեանը:

Ճաշկերոյթի աւարտին կատարւեց վիճակախաղ, որի բախտաւոր շահողի համարն ընտրեց ՀՕՄ-ի «Տաթեւ» պարային համոյթի ամենակրտսեր անդամ՝ Մանանա Բադալեանը, իսկ գեղեցիկ նւէրը շահեց Արինէ Բադալեանը:

Մէկ այլ առիթով միութեան յարկի տակ ի մի գալու մաղթանքով ներկաները թողին ՀՕՄ-ի հաւաքատեղին:

Related Articles

Back to top button