ԹեհրանՀամայնք

Թեհրանի հայաբնակ Կենտրոն տարածքի շտաբը նախապատրաստական աշխատանքներ է ձեռնարկել

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի դէմ ամերիկա-իսրայէլական սանձազերծւած պատերազմի առաջին իսկ օրւանից Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կեանքի կոչւեց Կենտրոնական շտաբ եւ հայաբնակ թաղամասերի շտաբներ՝ «Կենտրոն», «Սասուն», «Զէյթուն» եւ «Սարդարապատ»:

Թեհրանի Կենտրոնական թաղամասի շտաբի պատասխանատուն է Մհեր Անդրէասեանը։ Նրա հետ ունեցած զրոյցի ընթացքում նա նշեց, որ թէեւ շտաբը մի շարք նախապատրաստական աշխատանքներ է կատարել, սակայն Կենտրոն համայնքի ընդարձակ տարածքը նկատի առնելով, անհրաժեշտ է շտաբը համալրել առաւել հայրենակիցներով։

Նա ընդգծեց, որ առաջիկայ օրերին շտաբը ընդլայնւած նիստի ընթացքում հանրութեանը իրազեկ է դարձնելու իր կատարած աշխատանքների մասին:

Յատկանշական է, որ իւրաքանչիւր շտաբում ներգրաււած են քահանայ հայրեր:

Սրբազան Հօր օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը յաճախակի այցելում են շտաբներ, ինչու չէ նաեւ պատերազմից տուժածներին եւ վիրաւորներին:

Related Articles

Back to top button