Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դատապարտեց Իսմայիլ Հանիէի անձին կատարւած ոճիրը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան ներկայ գտնւած, Պաղեստինի ազատագրական պայքարի ղեկավար Իսմայէլ Հանիէի սպանութիւնը դատապարտող գիր հրապարակեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի հետ միասին:
«Սիոնիստական կառավարութեան գործած աւերները եւ պաղեստինցի անմեղների ջարդը, արդէն իսկ քաղաքակիրթ աշխարհի ցուցաբերած անտարբերութեան եւ անհոգութեան չափը անցկացրել է: Ինքնապաշտպանութեան դիմած պաղեստինցի մեր եղբայրների եւ քոյրերի ամէնօրեայ տանջանքը, մեր բոլորի սրտերից արիւն է հոսեցնում: Նրանց պաշտպանութեան բոլոր միջոցների դիմած նւիրեալ անձը՝ Իսմայիլ Հանիէn, իր ամբողջ կեանքը յատկացրեց Պաղեստինի ազատագրման եւ պաղեստինցի ժողովրդի արդար դատի յաղթանակի ճանապարհին:
Սոյն դատապարտագրով մեր ձայնը միացնում են ժողովուրդների արդար դատերի իրականացման համար բարձրացւող ձայներին, մեր եղբայրական սէրը յայտնելով պաղեստինցի ժողովրդին»: