Հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ի կէսօրից յետոյ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ տօնակատարութիւն էր։ Սարդարապատը իր գիրկն էր առել իր միութենականներին ու բոլորի աչքերը լցւած ժպիտով ու խնդութեամբ նշւում էր միութեան 41-ամեակը։
Ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ Արփա Քարամեանը, որն իր խօսքերում ակնարկեց անցեալ 41 տարիների միութեան աշխատանքներին, որոնք անսասան են պահել միութեան երթը։
Ծրագիրը շարունակւեց Ռազմիկ Այդինեանի սեղանապետութեամբ, ով նաեւ իր գոհունակութիւնը յայտնեց միութեան անցեալի ու ներկայիս ընկերների կատարած աշխատանքների համար եւ բեմ հրաւիրեց միութեանս հիմնադիր ներկայիս վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանին: Վարչութեան նախագահը իր խօսքերում համառօտ ակնարկ ունեցաւ միութեան 41 տարիների անցած օրերի մասին։ Նա նշեց հիմնադիր ընկերների անունները եւ յուզմունքով յիշեց մեզանից ատհաւետ հեռացած ընկերներին: Նա անդրադառնալով անցեալին, գոհունակութիւն յայտնեց միութեան ներկայիս աշխատանք տանող մարզական, գրական, երէցների խմբերի աշխատանքներից եւ տարբեր առիթով կազմակերպիչ յանձնախմբերի աշխատանքների կապակցութեամբ: Ծրագիրը շարունակւեց յանձնախմբի միջոցով պատրաստւած միութեան անցեալի նկարներից պատրաստած տեսաերիզի ցուցադրութեամբ։ Խրախճանքի ժամանակ լսւեցին Dj Լէոնիդի երաժշտական եղանակները իսկ հիւրասիրութեան բաժնի ուտեստեղեները պատրաստւել էր միութեան Երէցների խմբի միասնականութեամբ:
Կարկանդակի արարողութեան պահը կատարւեց միութենակաների խանդաւառութեամբ ու ծափահարութիւններով ծրագիրը աւարտւեց շատ ուրախ եւ բարձր ոգեւորութեամբ միութեանականները իրենց հարազատ դարձած օջախը լքեցին Բարի յուշերով։
41-ամեակդ շնորհաւոր մեր հարազատ տուն: Ցանկանում ենք եւ լիայոյս ենք դեռ տարիներ շարունակ դեռ պէտք է քեզ գովասանենք եւ քո փառքով քո դրօշով քո հաւատամքով երդւենք ու գոյատեւենք։
Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Հանրային կապ