ԹեհրանՀամայնք

Դոկտ. Օշին Յակոբեանի վախճանման 40-օրեակի առիթով

Հանրածանօթ եւ գիտակից բժիշկ էր նա ըստ ամենայնի, պատրաստակամ էր որեւէ դէպքում վերահասու լինել օգնութեան կարիք ունեցող որեւէ անձի, նա պատրաստակամ էր ժամանակին վերահասու լինելով՝ ցուցաբերել իր մարդկային եւ առողջապահական անսակարկ մօտեցումները եւ կատարել որեւէ աշխատանք կամ օգնութիւն իր շուրջ համախմբւած հայրենակիցներին:

Սրտցաւ, հետեւողական եւ կատարւելիք միջամտումը համարելով իր անխառն ու մարդկային պարտականութիւնը:

Նա ունէր բաւականին ծրագրեր համայնքի մասշտաբով:

Օշին Յակոբեանը ծնւել էր 1935 թւականի մարտի 9-ին Իրանի Աբադան քաղաքում: Ծնողները՝ Աւետիսը եւ Կարինէն, Հայոց Ցեղասպանութեան վերապրողներ, որոնք մանուկ հասակում ընտանիքների կորստից յետոյ, Վան քաղաքից գաղթել էին Իրան եւ հաստատւել Աբադան քաղաքում:

Նա իր նախնական կրթութիւնը ստացել էր ծննդավայրում, այնուհետեւ հաստատւելով Թեհրան, աւարտել էր «Ֆիրուզ Բահրամ» միջնակարգ դպրոցը: Արւեստի, յատկապէս գեղանկարչութեան բնագաւառում ունեցած հետաքրքրութեան եւ տաղանդի շնորհիւ, 1956 թւականին ընդունւել է Թեհրան համալսարանի գեղարւեստի ֆակուլտետ: Երկու տարի անց, նախընտրելով բժշկական մասնագիտութիւնը, ուղին փոխելով, յաջողութեամբ ընդունւել է Թաւրիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

Վեց տարի Թաւրիզում ուսանելուց յետոյ, արժանանում է դոկտորայի կոչմանը, 1964 թւին վերադառնում Աբադան՝ իր ծննդավայր քաղաքը:

Հետագային զինծառայութեան նպատակով միանում է Իրանի բանակի ռազմածովային ուժերին, ուր երկու տարի ծառայում է Պարսից ծոցի, հիմնականում Խարք կղզիում:

Ցանկանում էր հայ համայնքի շրջանակներում առաջացնել շահաւէտ գործարանային ծրագրեր, ստացւած հասոյթը բուժարան եւ հայկական հիւանդանոց կառուցելու նպատակով օգտագործւի:

Համախմբել էր մի քանի բժիշկների եւ ճարտարապետների, միասնաբար, մտածւած ցանկութիւնները իրականացնել ու ուղղութեամբ: Մինչեւ անգամ ուսումնասիրելու եւ մտաղյացումները ի կատար ածելու նպատակով մեկնեց Իտալիա, գործարանային համալիր գնելու եւ թեհրանահայութեան միջավայրում օգտագործելու համար, մեր համայնքային առողջապահական մակարդակը բարելաւելու նպատակով:

Սակայն մասնակիցների անյաջող եւ ոչ ցանկալի վերաբերմունքի հետեւանքով շատ արագ կազմալուծեց եւ մոռացութեան տրւեց ամէն ինչ:

Հանգուցեալ դոկտ. Օշին Յակոբեանը ժամանակին եղել է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ եւ սերտ կապեր ունեցել թէ՛ երջանկայիշատակ թեմի առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի, եւ թէ՛ ներկայիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ հոգեւորական դասի հետ:

Յաճախ եմ հանդիպել նրան առաջնորդարանի բակում հոգով ու սրտով շախկապւած էր Հայաստանի եւ հայ ժողովրդի մտահոգութիւնները թեթեւացնելու կամ վերացնելու քաղաքականութեամբ:

Իրական ու սրտցաւ հայր էր իր ընտանեկան միջավայրում եւ օրինակելի եւ յարգանք վայելող անձ համայնքում: Յարգանք ու պատիւ նման առաւելութիւններ ունեցող դոկտորին: Ոգիներին միանալու, օրհնութիւն ստանալու:

ԹՈՐԳՈՄ ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Related Articles

Back to top button