
Թւականիս կեանքին հրաժեշտ տւեց մեր սիրելի Ահանիտ (Անետ) Շահնազարեան (Սիմոն Խաչիկեան):
Մարդ ով ունէր համեստ, ազնիւ եւ արդարամիտ բնաւորութիւն:
Նա ծնւել էր Թեհրանում, եւ իր ուսումը ստանալով աւարտել էր փորձառական ճիւղը: Անետը հետաքրքրւած լինելով գրականութեամբ, երկար տարիներ աշխատել է, որպէս գրադարանավար պարսից լեզւի ու գրականութեան կաճարի գրադարանում, ազգային գրադարանում եւ «Մահաբ Ղոդս» ընկերութիւնում:
Երկար տարիներ եղել է «Վաչէ Յովսէփեան» եւ «Ալիշան» դպրոցների ծնողական խորհուրդների անդամ եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Սկաուտական բաժանմունքի խորհրդի անդամ:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան անդամ էր եւ հրաւիրւել էր Արխիւային յանձնախումբ նախագահելու եւ անխոնջ աշխատանքով հաւաքագրելու միութեան 80-ամեայ արխիւները եւ յիշատակները, շատ խորը պատասխանատւութեամբ: Յատկանշական է նրա համեստ, ազնիւ եւ արդար բնաւորութիւնը:
Սիրելի Անետը, այն աշխատասէր անձնաւորութիւնն էր, որ միշտ սիրով կը մնայ մեր յիշողութեան մէջ:
Այս տխուր եւ վշտալի ցաւի ներքոյ սգում ու ցաւակցում ենք ընտանիքիդ անդամներին եւ հարազատներին:
Անետ Շահնազարեանն (Սիմոն Խաչիկեան) իր մահկանացուն է կնքել փետրւարի 23-ին, իսկ յուղարկաւորութիւնը կատարւել է փետրւարի 26-ին, Նոր Բուրաստան գերեզմանատանը:
Յարգանք ու օրհնութիւն իր յիշատակին:
ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ