
2025 թւականի մայիսի 23-ին Սպահանի հայոց թեմում կայանալու է կարեւոր մի իրադարձութիւն, որը սերտ կապւած է թեմի ազգային, կրօնական, մշակութային, տնտեսական, դպրոցական, մարզական եւ համայնքային կեանքի այլ բնագաւառների հետ՝ թեմի Պատգամաւորական ողովի 18-րդ շրջանի պատգամաւորների ընտրութիւնը։
Աշխատանքը կազմակերպելու նպատակով կեանքի է կոչւել Ընտրական յանձնախումբ, որի անդամներն են՝
Հրաչ Տէր-Յովհաննիսեան` Նախագահ
Անահիտ Աղախանեան` Քարտուղար
Դիմիթրի Յովհաննիսեան` Գանձապահ
Զարեհ Ղարախանեան` Խորհրդատու
Արիս Դաւթեան` Խորհրդատու
Պատգամաւորական ժողովի ընտրութիւններում թեկնածուի առաջադրման ժամկէտ է ճշտւել սոյն թւականի ապրիլի 28-ից մայիսի 1-ը։
Սպահանի Հայոց թեմի ազգային առաջնորդարան