ԹեհրանՀամայնք

Ներկայի եւ նախկին պատգամաւորների խորհրդակցական հանդիպում

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորի հրաւէրով խորհրդակցական հանդիպում է կազմակերպւել Իսլամական խորհրդարանում իրանահայութեան նախկին պատգամաւորներ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի եւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտ.Գէորգ Վարդանի հետ:

Կազմակերպւած հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է կատարւել Իրանի դէմ Իսրայէլի 12-օրեայ պարտադրել պատերազմից յետոյ  համայնքային հարցերի եւ ազգային իշխանութեան կողմից պատերազմի օրերին կեանքի կոչւած շտաբի աշխատանքների եւ յետագայ անելիքների մասին: Քննարկւել է նաեւ  Իրան-Հայաստան յարաբերութիւնները եւ տարածաշրջանային հարցերը: 

Related Articles

Back to top button