ԹեհրանՀամայնք

Հայ գործարարի նորարարութիւնը՝ Թեհրանի վերելակների 25-րդ միջազգային ցուցահանդէսում

2025 թւականի յուլիսին Թեհրանում անցկացւեց վերելակների 14-րդ միջազգային ցուցահանդէսը:

Թեհրանի 25-րդ վերելակների, շարժասանդուղքների, եւ աքսեսուարների ցուցահանդէսը տեղի ունեցաւ  օգոստոսի 18-ից 21-ը:

Ինչպէս անցեալում, 25-րդ միջազգային ցուցահանդէսում եւս հայ գործարարների ներկայութիւնը, յատկապէս վերլեկաների նորարարութեան ասպարէզում, նկարտելի էր: Յովսէփ Աւանէսեանի տնօրինութեամբ «Արիան ասանսոր» ընկերութեանը յաջողւեց ցուցահանդէսին ներկայանել բացառիկ նորարարութեամբ:

Պրն. Աւանէսեանը «ԱԼԻՔ»-ին պատմեց, որ «Արիան ասանսոր» (Թեհրան Թոչալ) ընկերութիւնը Իրանում միակ ընկերութիւնն է, որն իրականացնում է թէք հարթակների կամ ճարտարապետական շինարարութիւնների վրայ իրականացրած «Թէք վերելակ»-ային լուծումներով նախագիծ: 

Նշենք, որ ժամանակին  գերմանական ընկերութիւնների միջոցով նման նախագիծ է իրականացւել Թեհրանի խորհրդանիշ համարւող Ազադի ճարտարապետական շինութեան վրայ:

Անւանի հայ գործարարը նշեց նաեւ, որ 14-րդ ցուցահանդէսը արդիւնաբերութեան ոլորտի ամենակարեւոր մասնագիտացւած հաւաքներից մէկն էր, եւ ուղղահայեաց տրանսպորտային տեխնոլոգիաների զարգացման գործում առանցքային դեր է խաղում այն:

«Արիան վերելակ» ընկերութիւնն իր գործունէութիւնն սկսել է, որպէս վերելակային միկրոպրոցեսորային կառավարման վահանակների առաջին արտադրող Իրանում 1992 թւականին՝ էլեկտրոնիկայի եւ վերելակների կառավարման վահանակների արտադրութեան ոլորտում փորձառու ինժեներների եւ մասնագէտների համագործակցութեան հրաւիրելով:

Ներկայումս այս ընկերութիւնը զգալի մասնաբաժին ունի ներքին շուկայում՝ տրամադրելով տարբեր ապրանքներ եւ ժամանակակից մարքեթինգային եւ վաճառքի մեթոդներ, եւ մշտապէս փորձել է բարձրացնել իր արտադրանքի որակը՝ օգտագործելով տարբեր ոլորտների փորձառու անձնակազմ:

Հետազօտութիւնների եւ զարգացման ոլորտում շարունակական գործունէութիւնը «Արիան վերելակ»-ին պհել է նորարարութեան ուղու վրայ, այնքան, որ այս գործունէութիւնը ճանապարհ է հարթել «Արիանի» համար դառնալու ընդունակ ընկերութիւն, որն ունի բազմաթիւ արտոնագրեր՝ ամենաբարձր անհրաժեշտ վարկանիշներով: Այս գիւտերը հարթակ են ստեղծել իւրայատուկ առանձնայատկութիւններով ու հնարաւորութիւններով նոր արտադրանքի արտադրութեան համար, որոնցից ամենակարեւորը էներգիայի սպառման կրճատումն է, բարձրացնում է անվտանգութիւնն ու բարելաւում է շարժումների որակը:

 «Liftex 1404-ը, անկասկած,  շինարարութեան ոլորտի միջազգային ցուցահանդէսների օրացոյցի ամենաազդեցիկ իրադարձութիւններից մէկն էր, եւ նշանակալի դեր խաղաց գիտելիքների ու տեխնոլոգիաների փոխանակման եւ գործարարների միջեւ համագործակցութեան զարգացման գործում: Բարձրայարկ շէնքերի շինարարութեան աճի եւ երկրում քաղաքաշինութեան ճարտապետութեան արագ աճի հետ մէկտեղ վերելակների եւ շարժասանդուղքների ոլորտում առաջադէմ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտութիւնն առաւել քան երբեւէ զգացւում է»,- նշեց Յովսէփ Աւանէսեանը եւ իր ամենամեայ մասկացութեան մասին մեր տւած հարցին պատասխանելով յաւելեց, որ ցուցահանդէսը մասնագիտական հարթակ է տեղական եւ արտասահմանեան ընկերութիւնների վերջին ձեռքբերումները ներկայացնելու համար եւ հնարաւորութիւն է ստեղծում ցանցային արտադրողների, մատակարարների, ներդրողների եւ ոլորտի մասնագէտներին  ծանօթանալ միմեանց ձեռքբերումներին:

Նշենք, որ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Յովսէփ Աւանէսեանի հրաւէրով այցելել էր «Թեհրան Թոչալ» ընկերութեան տաղավար:

Արա Շահվերդեանը այցելելով ցուցահանդէս ներկայ է գտնւել Արիան Ասանսոր ընկերիութեան տաղաւարում եւ տեսակցել հայ գործարարների հետ: Նա շրջայցի ընթացքում այցելել է նաեւ «Սիգմա» ընկերութեան տաղաւար, որտեղ տեղադրւած էր նաեւ ընկերութեան պատրաստած նմուշները:

Այս առումով ցուցահանդէսն առանձնանում էր մնասնագիտացւած հետեւեալ ասպարէզներում աշխատող ընկերութիւններին ներառելու յատկանշերով, որին ներկայ ամենակարեւոր խմբերն էին.

– Վերելակների արտադրութիւն եւ նախագծում

– Շարժասանդուղքներ եւ փոխադրիչներ

– Բեռնաբարձման եւ հարակից սարքաւորումներ

– Խելացի համակարգեր եւ նոր տեխնոլոգիաներ

– Վերելակների պահեստամասեր եւ մասնագիտացւած սարքաւորումներ

– Հետվաճառքի ծառայութիւնների մատուցման կենտրոններ

Ցուցահանդէսին մասնակցած իրանական յայտնի բրենդների եւ ընկերութիւնների կողքին ներկայ էին  նաեւ առաջատար երկրների գործարարներ՝ Գերմանիայից, Իտալիայից, Թայւանից, Հարաւային Կորէայից եւ վերելակների ոլորտում գործունէութիւն ծաւալած այլ երկրներից:

Related Articles

Back to top button