ԹեհրանՀամայնք

Դոկտ. Ալմարա Մելքոմեան. «Հայկական ճարտարապետական կոթողներն ու կենտրոնների գրաւչութիւնը բացառիկ առիթ է միջազգային տուրիզմից մաս ստանալու համար» 

Թեհրանում անց է կացւել «Կանայք առաջատար են զբօսաշրջութեան ոլորտում» համաժողովը

«ԱԼԻՔ» – Մշակութային ժառանգութեան նախարարը, նշելով, որ կառավարութիւնում կանայք հզօր ներկայութիւն ունեն, յատկապէս, զբօսաշրջութեան ոլորտում, յաւելել է. «Կանայք իրաւունք ունեն ստանձնելու կառավարութեան կարողութիւնների կէսը»։

Մշակութային ժառանգութեան նախարար Ռեզա Սալեհի Ամիրին երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սաադաբադ պալատում Ֆաթեմէ Հաշեմիի եւ Նախագահի կանանց հարցերով տեղակալ Զահրա Բեհրուզ Ազարի ներկայութեամբ անցկացւող «Կանայք առաջատար են զբօսաշրջութեան ոլորտում» համաժողովին նշել է. «Կանայք զբօսաշրջութեան ոլորտի առաջատարներից են։ Փաստւած է, որ Իրանի զբօսաշրջային կարողութիւնների կէսը գտնւում է կանանց ձեռքերում: Հիւրանոցների կառավարման պաշտօնների շուրջ 40 տոկոսը զբաղեցնում են կանայք, նոյնպէս էլ էկոտուրիզմի կառավարման՝ 60 տոկոսը: Ուղեկցորդների կարողութիւնների 30 տոկոսը նոյնպէս նրանց ձեռքում է։ Նոյնը վերաբերում է նաեւ զբօսաշրջային ծառայութիւնների գրասենեակների կարողութիւնների 50 տոկոսին:

Նա յաւելել է. «Գործող կառավարութեան մօտեցումը՝ աշխատանքը հաւատալով կանանց վստահելն է: Պէտք է ընդունենք, որ իւրաքանչիւր արժանի կարող է լինել իր ոլորտի դրօշակակիրը։ Իրականութիւնն այն է, որ, որտեղ էլ որ մենք աշխատանքը վստահել ենք կանանց, մենք յաջողութեան ենք հասել»։

Զեկուցաբերների ցուցակը համալրել էր իրանահայ ճարտարապետ, համալսարանի դասախօս դոկտ. Ալմարա Մելքոմեանը: Նա «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց, որ համաժողովին ներկայ էր որպէս կրօնական փոքրամասնութիւնների միակ ներկայացուցիչը: Ալմարա Մեկքոմեանն իր ելոյթում անդրադարձել է զբօսաշրջութեան ոլորտի պատմամշակութային կողմին, յատկապէս, փոքրամասնութիւնների պատմութեանը՝ որպէս իրանական ժողովրդի մշակութային բազմազանութեան վառ օրինակ:

Նա անդրադարձել է նաեւ այն փաստին, որ իրանահայութիւնն իր իւրայատկութիւններով կարող է համարւել տեսարժան առիթ՝ միջազգային տուրիզմի համար: «Այն ունեցած գերեզմանատներով, որոնք պատմամշակութային կոթող դառնալու մեծ ունակութիւն ունեն՝ ամփոփւած արւեստի եւ հասարակական մեծանուն գործիչների համար, ինչպէս նաեւ ֆոլկլորիկ միջավայրերի, եկեղեցիների, եւ ազգային-տոհամական սովորութիւնների համար, որոնք գտնւում են մայրաքաղաքի այն տարածքներում, որտեղ հնարաւոր է կառուցապատել տուրիստական մայթուղի:

Ալմարա Մելքոմեանը թերթիս հետ զրոյցում նշեց, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի գրասենեակից Շահաբ Թաբաթաբայիի եւ Մշակութային ժառանգութեան նախարարի խորհրդական դոկտ. Աթեֆէ Մարւիի կողմից է ստացել համաժողովին յօդւածով հանդէս գալու հրաւէրը: «Շահաբ Թաբաթաբային եւ դոկտ. Մարւին մեծ տպաւորութեամբ կիսւեցին ինձ հետ ներկայացւած զեկոյցի կապակցութեամբ եւ նշեցին, որ աջակցելու են նման նախագծերի իրանականցմանն անհրաժեշտ միջոցներ կամ հովանաւորներ գտնելու գործին»:

Related Articles

Back to top button